Այսօր իր ծննդյան օրն է տոնում հանրահայտ դերասան Ալ Պաչինոն
Ալ Պաչինո, (անգլ.՝ Alfredo James "Al" Pacino, իսկական անուն ազգանունը Ալֆրեդո Ջեյմս Պաչինո, Ապրիլի 25, 1940), ծագումով իտալացի, ամերիկացի թատրոնի և կինոյի հանրահայտ դերասան, նաև ռեժիսոր։
Ծնվել է 1940թ-ի ապրիլի 25-ին Նյու Յորքում,ԱՄՆ, իտալոամերիկացի Սալավատորե և Ռոզի Պաչինոների ընտանիքում։ Նրա ծնողները բաժանվեցին երբ նա ընդամնեը 2 տարեկան էր։ այդ ժամանակ նա մոր հետ տեղափոխվեց հարավային Բրոնքս և բնակվում էր մոր ծնողների Ջեյմս և Քեյթ Ջերարդների հետ, ովքեր Սիցիլիայի Կոռլեոնե ընտանիքից էին։
Առավելապես հայտնի է իր գանգստերական և մաֆիայի մասին ֆիլմերում կերտած հերոսներով, որոնցից ամենանշանավորներն են Մայքլ Կոռլեոնեն Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը» և Տոնի Մոնտանան «Սպիով դեմքը» ֆիլմերում։ «Կնոջ բույրը» ֆիլմում խաղացած պաշտոնաթող կույր զինվորական Ֆրենկ Սլեյդի դերի համար ստացել է Օսկար Օսկար լավագույն դերասանի համար անվակարգում, դրանից առաջ 7 անգամ ներկայացվել է Օսկար մրցանակի։
Ալ Պաչինոյի նորամուտը կինոյում կայացել է 1969 թվականին «Ես, Նատալի» ֆիլմում, որտեղ նա խաղացել է երկրորդ պլանի դեր։ 1971 թվականին նկարահանվում է «Խառնաշփոթ Նիդլ-Պարկում» ֆիլմի գլխավոր դերում, որտեղ նրա խաղը նկատում է Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան և հրավիրում նրան խաղալու հանրահայտ Կնքահայրը ֆիլմում, չնայած որ այդ դերի համար քննարկվում էին այդ ժամանակի ամերիկյան շատ կայացած դերասանների թեկնածություն։
Ալ Պաչինոն հաջողությամբ խաղում է նաև թատրոնում։ 1977 թվականին պարգևատրվել է թատրոնի հեղինակավոր «Տոնի» մրցանակով։ Դերասանուհի Էլլեն Բերստինի հետ միասին գլխավորում է Նյու-Յորքի դերասանական ստուդիան։
Ալ Պաչինոն ամուսնացած չի եղել, բայց ունեցել է սիրավեպեր ամերիկյան կինոդերասանուհիների հետ, 3 երեխաների հայր է։
Խաղացել է 40-ից ավելի ֆիլմերում, 3-ական ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր է։
Առավել հայտնի դերերն են.
Ֆիլմագրությունը.
1972 Կնքահայրը / The Godfather / Մայքլ Կոռլեոնե
1973 Սերպիկո / Serpico / Ֆրենկ Սերպիկո
1974 Կնքահայրը 2 / The Godfather։ Part II / Մայքլ Կոռլեոնե
1983 Սպիով դեմքը / Scarface / Տոնի Մոնտանա
1990 Դիկ Թրեյսի / Dick Tracy / Բիգ Բոյ Կապրիզ
1990 Կնքահայրը 3 / The Godfather։ Part III / Մայքլ Կոռլեոնե
1991 Ֆրենկին և Ջոննին / Frankie and Johnny / Ջոննի
1992 Ամերիկացիները / Glengarry Glen Ross / Ռիկկի Ռոմա
1992 Կնոջ բույրը / Scent of a Woman / Ֆրենկ Սլեյդ, պաշտոնաթող փոխգնդապետ
1993 Կառլիտոյի ուղին / Carlito’s Way / Կառլիտո Բրիգանտե
1995 Հակամարտություն / Heat / լեյտենանտ Վինսենթ Հաննա
1996 Քաղաքապետարան / City Hall / քաղաքապետ Ջոն Պապպաս
1997 Դոննի Բրասկո / Donnie Brasco / «ձախլիկ» Բենջամին Ռուջերիա
1997 Սատանայի դատապաշտպանը / The Devil’s Advocate / Ջոն Միլտոն
2002 Անքնություն / Insomnia / դետեկտիվ Ուիլլ Դորմեր
2002 Սիմոնա / Simone / Վիկտոր Տարանսկի, ռեժիսոր
2003 Ջիլյի / Gigli / Ստարկմեն
2004 Վենետիկցի առևտրականը / Merchant of Venice / Շեյլոք
2005 Փողեր երկուսի համար / Two for the Money / Ուոլտեր Էբրամս
2007 88 րոպե / 88 Minutes / Ջեք Գրեմմ
2007 Օուշենի 13 ընկերները / Ocean’s Thirteen / Ուիլլի Բենկ
2008 Դու չգիտես Ջեքին / You Don't Know Jack / բժիշկ Ջեք Գեւորգյան