Հույս ունենք, որ այս կոչը չի մնա առանց պատասխան. Դավութօղլու
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ապրիլի 24-ին առնչվող հայտարարությանը: Այս մասին հայտնում է թուրքական TRT Haber կայքը:
Թուրքիայի արտգործնախարարի համոզմամբ՝ իր երկրի այդ քայլը կարող է զարմանալի թվալ ոմանց:
«Պատմությունը բաղկացած է ոչ միայն սև և սպիտակ շերտերից: Մոխրագույն տարածքում յուրաքանչյուրը պետք է ունենա առաքինություն, որպեսզի կարողանան կիսել անցյալի տառապանքները: Երեկվա հայտարարությունը հանդիսանում է կոչ և հույս ունենք, որ այս կոչը չի մնա առանց պատասխան»,- հայտարարել է Էրդողանը: