Էրդողանը հաջորդ քայլով քաղաքացիություն է շնորհելու Ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին. Hurriyet
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ին հայերին ուղղված ուղերձից հետո աշխատում է ևս մեկ քայլի ուղղությամբ, ըստ որի, նախատեսվում է քաղաքացիություն տալ 1915-ին փրկված հայերի ժառանգներին։ Այս մասին գրում է թուրքական Hurriyet-ը:
Փոխանցվում է, որ ապրիլի 24-ի իր ուղերձից հետո Էրդողանը աշխատում է նոր քայլերի վրա:
Նշվում է, որ թուրքական իշխանությունների օրակարգում 1915-ին տեղահանված հայերի ժառանգներին Թուրքիայի քաղաքացիություն տալն է: