Ապրիլի 24-ի մասին Էրդողանի հայտարարության տեքստի հեղինակը Դավութօղլուն է. թուրքական ԶԼՄ-ներ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ապրիլի 24-ին առնչվող հայտարարությունը, որը թուրքական լրատվամիջոցները «պատմական» որակեցին, գրել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Ինչպես գրում է թուրքական «Haber7» կայքը, Էրդողանի հայտարարությունը, որը գրվել էր Դավութօղլուի կողմից, մի քանի անգամ կառավարությունից ուղարկվել է ԱԳ նախարարություն, վերախմբագրվել և հետ ուղարկվել։
Վերջ ի վերջո Էրդողանը այն հաստատել է և տեղադրել կայքում` որպես իր ուղերձ:
Հայտարարության որոշ հատվածներ, հատկապես՝ վերջին մասը, թուրք լրագրողները նմանեցրել են Դավութօղլուի ոճին: