«Հայկական գնդակից» իբրև թե վիրավորվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող
Ադրբեջանական oxu.az կայքը տեղեկություն է տարածել, որ իբրև թե ապրիլի 23-ի երեկոյան ժամերին հայկակն կողմը կրակ է արձակել իրենց դիրքերի ուղղությամբ, որի արդյունքում վիրավորվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Էլնուր Ալի օղլու Մեջիդովը:
Փոխանցվում է, որ իբրև թե դեպքը գրանցվել է առաջնագծի Ֆիզուլու հատվածում:
Համաձայն ադրբեջանական մամուլի` մարտական հերթապահություն կատարելիս զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել «հայկական գնդակից» և հրազենային վնասվածքով հոսպիտալացվել է: