Շերը հայերի Ցեղասպանությունը համեմատել է բնիկ ամերիկացիների սպանության հետ
Աշխարհահռչակ երգչուհի, դերասանուհի, ծագումով հայ Շերը (Շերելին Սարգսյան) Twitter-յան իր էջում հայերի Ցեղասպանությունը համեմատել է բնիկ ամերիկացիների սպանության հետ: Այս մասին հայտնում է novostink.ru-ն:
«Ցեղասպանությունը իրականություն է, սակայն և թուրքերը այն հերքում են: Դա տեղի է ունեցել, ինչպես որ մենք ոչնչացրել ենք բնիկ ամերկացիներին, թուրքերը ոչնչացրել են հայերին»,- գրել է Շերը: