Այսօր մահացել է Կոնստանտին Օրբելյանը
Ապրիլի 24-ի առավոտյան` Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս-Անջելես քաղաքում մահացել է ԽՍՀՄ ժող. արտիստ, մեծանուն հայ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը:
Նշենք, որ հուլիսի 29-ին Կոնստանտին Օրբելյանը կդառնար 86 տարեկան:
Կոնստանտին Աղապարոնի Օրբելյան (ծնվ.՝ 1928 թ. հուլիսի 29, Արմավիր), խորհրդային դաշնակահար, դիրիժոր, երգահան։
1952թ. ընդունվել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, որից հետո' Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 1955թ. գրել է «Սիրտը երգում է» ֆիլմի երաժշտությունը: 1956թ-ից եղել է Հայաստանի էստրադային նվագախմբի դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը: 1957թ. դարձել է ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ:
ՀԽՍՀ (1974) և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1979)։ 1956թ-ից սկսած նա շուրջ երեք ու կես տասնամյակ ղեկավարել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը։ Էստրադային և ջազ կատարողների համար բազմաթիվ երգերի հեղինակ։
Operativ.am լրատավական կայքի խմբագրությունը իր ցավակցությունն է հայտնում ժողովրդական արտիստի ընտանիքին և նրա երաշժտարվեստի երկրպագուներին: