Ատոմ Էգոյանը ևս բաց նամակով դիմել է թուրք ժողովրդին
Հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը «Ակոս» շաբաթաթերում ևս բաց նամակով դիմել է թուրք ժողովրդին և կոչ է արել դեմ առ դեմ կանգնել պատմության առջև: Այս մասին հայտնում է novostink.ru-ն:
«Ես հոգնել եմ իմ զայրույթից»,- այսպես է սկսվում Ատոմ Էգոյանի ուղերձը թուրք ժողովրդին:
«Ես միշտ կարծել եմ, որ եթե դուք հասկանայիք այն ամենը, ինչ ես գիտեմ, դուք ձեզ կզգայիք այնպես, ինչպես ես եմ ինձ զգում: Դուք կհասկանայիք, որ արդեն բավական է և հարկավոր է շարժվել առաջ»,- գրում է Էգոյանը:
Նրա խոսքով` նա արդեն տեսնում է, թե ինչպես են թուրքական հասարակության ներկայացուցիչները համարձակորեն կանգնում և ասում ճշմարտությունը. «Մենք պարտավորվածություն ունենք հիշելու, և ոճիրը դեռևս մնում է թարմ վերք հենց այդ նույն հողի վրա, որտեղ որ դա կատարվել է: Ես հոգնել եմ ձեր իշխանությունների կողմից բռնի ժխտումից, իմ՝ շարժվելու անկարողությունից»:
Ատոմ Էգոյանը նշել է, որ Թուրքիայի կառավարությունը շուրջ մեկ դար իր ժողովդին ստիպում է ժխտել այդ հանցագործությունը. «Իրականությունը բացահայտելու» հանձնաժողովներ չեն լինելու, և մենք շահագրգիռ չենք տեսնելու ձեր բաց արխիվները: Մենք հազարավոր ականատեսների վկայություններ ունենք, տեսել ենք պատերազմում ձեր մեղսակիցների արխիվները և լսել ենք աշխարհի տարբեր երկրների ցեղասպանագետների և Հոլոքոստի գիտնականների իմաստուն խորհուրդները: Այսօր, ես ձեզ պարզապես խնդրում եմ` կատարեք ձեր գործը, հարցրեք ձեր կառավարությանը շարժառիթների մասին, ոտքի կանգնեք այս մարտահրավերների առաջ»: