Ջոդի ֆոսթերը ամուսնացել է իր ընկերուհու հետ
Հոլիֆվուդյան դերասանուհի Ջոդի ֆոսթերը ամուսնացել է իր ընկերուհու` Ալեքսանդրա Հեդիսոնի հետ, գրում է E! Online թերթը` բհղում կատարելով դերասանուհու ներկայացուցչին:
Ամերիկյան դերասանուհու ներկայացուցիչ Ջենիֆեր Ալենը հաստատել է այս լուրը և ասել, որ հարսանեկան արարողությունը կայացել է նախորդ հանգստայն օրերին: Հարսանիքի անցկացման վայրը, սակայն, չի հայտնվել: Թերթի տվյալներով`
Ֆոսթերը և Հեդիսոնը սիրային կապի մեջ են նախորդ ամառվանից:
51 նամյա Ջոդի Ֆոսթերը, ով Օսկարի կրկնակի մրցանակակիր է, ունի երկու որդի` Չարլզը և Քիթը: