Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` 1915թ. Հայոց Ցեղասպանության մասին
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ի նախօրեին` Հայոց Ցեղասպպանության 99-ամյա տարելիցի կապակցությամբ առաջին անգամ իր ցավակցությունն է հայտնել: Նրա հայտարությունը տեղադրվել է «Hurriyet Daily News» կայքում`9 լեզուներով: Հայտարարության մեջ ասվում է.
«Օրը, որ ունի հատուկ նշանակոսւթյուն մեր երկրի հայ բնակչության և առհասարակ աշխարհասփյուռ հայերի համար, իրենից ներկայացնում է կարծիքների ազատ փոխանակման արժեքավոր հնարավորություն պատմական իրադարաձությունների վերաբերյալ:
Չի կարելի ժխտել, որ Օսմանյան Կայսրության գոյատևման վերջին տարիները թուրք, քուրդ, արաբ, հայ և այլ ազգերի համար, անկախ իրենց կրոնական և էթնիկ տարբերություններից, եղել են բավականին դժվար` լի դառը իրադարձություններով:
Արդար մարդկային և բարոյական դիրքորոշումը հիմնավորում է անհրաժեշտությունը հասկանալու այն բոլոր ցավերն ու չարչարանքները, որ բաժին են հասել տվյալ մարդկանց` ուշադրություն չդարձնելով կրոնական և էթնիկ պատկանելությանը:
Մարդկային պարտականությունն է հասկանալ և կիսել այն ցավը, որ ապրել են հայերը և հավասարապես Օսմանյան Կայսրության մյուս բնակիչները այդ դաժան ժամանակներում:
Թուրքիայում 1915 թվականի իրադարձությունների հետ կապված կարծիքի ազատ արտահայտումը հանդիսանում է բազմակարծիք մոտեցման, ժողովրդավարական մշակույթի և մոդերնիզացիայի դրսևորում»:
Էրդողանի խոսքերով` Թուրքիայի Հանրապետությունը կշարունակի իր համբերատար մոտեցոսւմը ցանկացած կարծիքի հանդեպ, որ կհամապատասխանի մարդու իրավունքների ունիվերսալ արժեքներին: Սակայն 1915թ. իրադարձությունների օգտագործումը` որպես քաղաքական առճակատում, անթույլատրելի է:
«Առաջին Համաշխարհային Պատերազմի իրադարձությունները համարվում են համընդհանուր ցավ բոլորիս համար: Դրանց դիտարկումը արդար հիշողության տեսանկունից համարվում է պատասխանատվություն ինչպես մարդկայնորեն, այնպես էլ գիտականորեն:
Այսօրվա աշխարհում բոլորովին անթույլատրելի են փորձերը վեր հանել պատմությունից իրադարձություններ, որոնք կառաջացնեն թշնամանք և նոր բախումներ. սա ոչ մի դեպքում չի նպաստի մեր կայուն ապագային: Ժամանակի հոգին պահանջում է մեզնից խոսել` չնայած չհասկացված լինելուն. փորձել հասկանալ` լսելով նրան, ով քո առջև է, գնահատել համաձայնության գալու ճանապարհները, քննադատել թշնամանքը և արժևորել հարգանքի և համբերատարության սկզբունքները»:
Հ.Գ. Արդյո՞ք զարմանալի չէ Թուրքիայի վարչապետի նման «վերաբերմունքը» իր իսկ նախնիների կողմից իրականացված աղետի վերաբերյալ, արդյո՞ք հաջորդ դիվանագիտական քայլը չէ`ցույց տալու, որ թուրք ազգը ցավում է կատարվածի համար, ընդունում է այն, «թոզ փչելու» միջազգային հանրության «աչքերին», բայց իրականում շարունակել տողատակում թաքնված մերժողական քաղաքականությունը: