Բաքվում 60-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել
Բաքվում կրկին գրանցվել է ինքնասպանության դեպք: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են ոստիկանությունից` ինքնասպանության դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի Լոքբաթան շրջանում:
Փոխանցվում է, որ 1954թ. ծնված Միքայել օղլու Ռզաևը ցած է նետվել երեք հարկանի շինության տանիքից և տեղում մահացել է:
Թե ինչու է նա ինքնասպանություն գործել, հայտնի չէ: Հարուցվել է քրեական գործ: