Ադրբեջանի և Իսպանիայի միջև ստորագրվել է փաստաթուղթ
Այսօր Ադրբեջանի և Իսպանիայի Թագավորության միջև ստորագրվել է կոնվենցիա, որպեսզի խուսափեն կրկնակի հարկումից և կանխեն խուսափումը եկամուտների և գույք հարկերից: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի և Իսպանիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը և Խոսե Մանուել Գարսիա-Մարգալլյոն:
Նշվում է, որ Իսպանիայի ԱԳ նախարարը Ադրբեջան է ժամանել պաշտոնական այցով: