Հրաձգություն ադրբեջանա-իրանական սահմանին. 4 մարդ զոհվել է
Ադրբեջանա-իրանական սահմանին սկսած հրաձգության ժամանակ զոհվել է 4 մարդ: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Համաձայն տեղեկության` անհայտ անձինք հարձակում էին գործել Իրանի սահմանային կետում:
Փոխանցվում է, որ հրաձգության ժամանակ զոհվել է մեկ ոստիկան, զինվոր և 2 քաղաքացի: Բոլոր զոհվածները հանդիսանում են իրանաբնակ ադրբեջանցիներ:
Հայտնի է, որ դեպքի վայրում այժմ աշխատում են Իրանի հատուկ ջոկատայինները: