Ադրբեջանցի միլիարդատեր Թելման Իսմայիլովը չի կարողանում մարել իր վարկը
Ադրբեջանցի միլիարդատեր Թելման Իսմայիլովը վարկ է վերցրել «Halkbank»-ից: Այս մասին հայտնում է APA TV-ին:
Փոխանցվում է, որ Թուրքիայի պետական բանկի՝ «Halkbank»-ի և ադրբեջանցի միլիարդատիրոջ միջև խնդիր է առաջացել:
Համաձայն թուրքական «Taraf» թերթի` բանկը Իսմայիլովին է տրամադրել 62,5 մլն ԱՄՆ դոլար «Mardan Palace» հյուրանոցի կառուցման համար, որի վրա ընդհանուր առմամբ ծախսվել է 1,4 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ բանկի կողմից տրամադրված գումարը մինչ այժմ չի վերադարձվել:
Փոխանցվում է նաև, որ նա այդ վարկը վերցրել է 2009 թ. և հետաքննության ժամանակ պարզ է դարձել, որ այն տարածքը, որի վրա կառուցվել է հյուրանոցը, պատկանում է պետությանը, և այն չէր կարելի գրավ դնել: