Պետդումայի Էթիկայի հանձնաժողովը կքննարկի Ժիրինովսկու հետ կապված միջադեպը
Ապրիլի 18-ին ՌԴ Պետդումայի փոխնախագահ, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու հետ կապված դեպքը քննարկվելու է Պետդումայի Էթիկայի հանձնաժողովում:
Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով ИТАР-ТАСС-ին և էթիկայի հանձնաժողովի պետի տեղակալ Անդրեյ Անդրեևի խոսքերին:
Ինչպես հայտնի է, Ժիրինովսկին վիրավորել էր հղի լրագրողուհուն, սակայն «Воскресный вечер» հաղորդման ժամանակ ներողություն էր խնդրել նրանից:
Էթիկայի հանձնաժողովի քննարկումներից հետո համապատասխան հայտարարություն կարվի: