Ադրբեջանում ռազմածովային ուժերի գեներալը ձերբակալվել է կաշառք վերցնելու համար
Ադրբեջանում ձերբակալվել է ռազմածովային ուժերի գեներալ 56-ամյա Գասիմ Գուլաևը: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը` հղում անելով APA-ին և Բաքվի դատարանին:
Տարածված հաղորդագրության համաձայն` գեներալը ձերբակալվել է կաշառք ստանալու համար` Քրեական օրենսգրքի 311 հոդվածի համաձայն:
Նշենք, որ Զինվորական դատախազությունը Ֆինանսաների նախարարության հետ միասին անցկացնում է լայնամասշտաբ ստուգումներ Ադրբեջանի ռազմածովային ուժերի շրջանում: