Հումանիտար օգնության դիմաց Սիրիան ՌԴ-ին կնվիրի 20 տոննա նարինջ
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռները ապրիլի 22-ին Սիրիային կցուցաբերեն մոտ 30 տոննայի չափով հումանիտար օգնություն:
Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով «Интерфакс»-ին:
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ ի պատասխան շնորհակալության` Սիրիան Ռուսաստանին կնվիրի 20 տոննա նարինջ: Դրանք կտրամադրվեն մանկատներին, որոնք գտնվում են Մոսկվայում:
Ավելի վաղ ևս Սիրիային տրամադրվել էր հումանիտար օգնություն, որը կրկին իրականացվել էր ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռների միջոցով: