Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է «Սլոտ» խմբի աղջիկներից մեկի վրա հարձակում կատարողը
Սանկտ Պետերբուրգի Կույբիշյան շրջանային դատարանը այսօր որոշում է կայացրել ձերբակալել «Սլոտ» խմբի երգչուհու` Դարյա Ստավրովիչի վրա հարձակման մեջ մեղադրյալին` ընդունելով որպես պատժամիջոց` երկու ամիս կալանքը, գրում է Ինտերֆաքսը:
Դարյա Ստավրովիչը հարձակման էր ենթարկվել սանկտ Պետերբուրգում համերգից առաջ ինքնագրեր բաժանելիս: Նրա վրա հարձակվել էին ուրբաթ կեսօրին` հարձակվողը, ենթադրաբար, հարվածել էր նրան դանակով` վզի հատվածում: Հանցագործը գտնվել և ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն: Դարյան հոսպիտալացված է և գտնվում է ծանր վիճակում:
Նախատեսված համերգը Պետերբուրգում չկայացավ, խմբի հետագա համերգները ևս հարցականի տակ են :