Թուրքիայի վարչապետը դատական հայց է ներկայացրել ընդդեմ մի շարք սոցկայքերի
Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Թուրքիայի վարչապետը, ապրիլի 18 – ին հայց է ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան: Հայցն ուղղված է եղել ընդդեմ տարբեր սոցցանցերի: Էրդողանի հավաստմամբ, այդ սոցկայքերը խախտել են իր և ընտանիքի անդամների իրավունքները: Այս ամենի վերաբերյալ հաղորդում է թուրքական hyurriet.com – ը: Սակայն աղբյուրը դեռևս չի հայտնում, թե հայցը որ սոցցանցերի դեմ է ուղղված: Մինչ այդ Թուրքիայի վարչապետը բազմիցս հայտարարել էր Թուրքիայում սոցիալական ցանցերի արգելափակման հնարավորության վերաբերյալ: Տվյալ որոշումը նա մեկնաբանել է' ասելով, որ ինտերնետ-ռեսուրսների օգնությամբ հրապարակվում են պետական գաղտնիքներ, ինչպես նաև՝ տեղի է ունենում միջամտություն անձնական կյանքին: Նույն աղբյուրի հաղորդմամբ, մարտին դատարանի որոշմամբ երկրի տարածքում արգելափակվել էր Twitter միկրոբլոգերների ծառայության և YouTube տեսահոսթինգի հասանելիությունը, սակայն Սահմանադրական դատարանն ապրիլի 2-ին որոշում է կայացրել, որ Twitter –ի արգելափակումը խախտում է օգտատերերի իրավունքները, ինչից հետո չեղարկվել է տվյալ որոշումը: