Գարեջրի չարաշահումը կարող է բացասաբար ազդել հիշողության վրա
Գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, թե ինչպես է գարեջուրն ազդում մարդու ուղեղի վրա: Գիտնականների հավաստմամբ` ալկոհոլ պարունակող խմիչքները նպաստում են հիշողության հետ խնդիրներ ունենալուն: Այս եզրահանգամն եկել են Լոնդոնի համալսարանի գիտնականները:Այս մասին հայտում է Rambler.ru-ն:
Գիտնականները բազմաթիվ հետազոտություններ են անցկացրել այս 10 տարիների ընթացքում: Հետազոտական գործողություններին մասնակից է դարձել մոտ 7000 կին և տղամարդ: Ուսումնասիրվել են վերջիններիս ուղեղի աշխատանքը:
Առանձնացվել է հատկապես գարեջուրը, որը առավել հաճախ են օգտագործում թե' տղամարդիկ, թե' կանայք: Գիտնականները խորհուրդ են տալիս չչարաշահել գարեջրի օգտագործումը հատկապես այն մարդկանց ովքեր պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում: