Ադրբեջանական բանակը յուրաքանչյուր վայրկյան պատրաստ է ազատագրել «օկուպացված» տարածքները. Ադրբեջանի ՊՆ նախարարը կրկին երազում է
Ադրբեջանի ՊՆ-ի նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ պատմել է Նախիջևանում տեղի ունեցած լայնամասշտաբ զորավարժությունների մասին: Այս մասին գրում է ԱՊԱ-ն:
Լրագրողներին տված հարցազրույցում նա նշել է, որ իրենց «զինվորները» լավ «պատրաստված» են և սպասում են, թե երբ է երկրի ղեկավարը հրաման տալու, որպեսզի նրանք վերադարձնեն «իրենց տարածքները»:
«Զորավարժությունների ժամանակ պարզ դարձավ, որ մեր զինվորներն ամեն վայրկյան պատրաստ են ետ վերադարձնել «օկուպացված» տարածքները»,-հայտատարել է Զաքիր Հասանովը:
P.S. Ամեն անգամ կարդալով այսպիսի հայտարարություններ, որ նրանց բանակը Կովկասում համարվում է «ամենահզորը», որ նրանց բանակը պատրաստ է ամեն վայրկյան սկսել պատերազմ Լեռնային Ղարաբաղի հետ, սկսում ես ենթադրել, որ նրանք իրոք հավատում են իրենց իսկ հեքիաթին, որ իրոք նրանք «ամենահզորն» են: Սակայն գործելու ժամանակ պարզ երևում է, թե իրենց բանակը ինչպես է պատրաստված:
Միայն արժե հիշել 2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23։50-ից մինչև 00։15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրված հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձերը, որի ժամանակ նրանք դիվերսիայի էին ուղարկել զինվորների, որոնք հատուկ պատրաստվածություն էին անցել: Այդ դիվերսիայի ժամանակ նրանք թվով մեզ գերազանցում էին, սակայն մեր հերոս Արմենը, նկատելով դիվերսանտներին, զգուշացրել էր զինակիցներին և սկսել դիմադրությունը։ Նույնիսկ ծանր վիրավոր վիճակում` նա չէր ընկրկել և շարունակել էր դիմադրությունը, որն էլ հայկական ուժերին հնարավորություն էր տվել արագ կազմակերպվել և դեն շպրտել թշնամուն` պատճառելով մեծ քանակի կորուստներ:
Եթե մենք մեր բանակում ունենանք Արմենի նման գոնե մի քանի զինվոր, ապա հաղթանակը անպայման կլինի մերը: