Համացանցը խախտում է իմ իրավունքները. Էրդողան
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սահմանադրական դատարան հայց է ներկայացրել, որ համացանցը խախտում է իր իրավունքները: Այս մասին հայտնում է Oxu.Az-ը:
Ավելի վաղ Թուրքիայում Twitter և YouTube կայքերը արգելափակվել էին, սակայն ապրիլին դատարանը որոշում էր ընդունել, որ Twitter-ի և YouTube-ի արգելափակումը անօրինական է և խախտում է մարդու ազատությունը:
Փոխանցվում է, որ Էրդողանը այդ սերվերների ղեկավարներին մեղադրում է իր իրավունքները խախտելու մեջ և նրանցից պահանջում է 23 հազար ԱՄՆ դոլարի փոխհատուցում: