Այսօր` ապրիլի 19-ին, Արա Գևորգյանի ծննդյան օրն է
Արա Գևորգյան (ծնվել է ապրիլի 19 1960 թ., Երևանում), հայ երաժիշտ է, երգահան և երաժշտական պրոդյուսեր։ 2004 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչմանը։
Ճանաչված ժողովրդական երգչուհի Վալյա Սամվելյանի որդին է։ 1983 թ. ստեղծել է "Ռալլի" ռոք-խումբը։
Արժանացել է մի շարք մրցանակների։ Հայտնի է հայ ժողովրդական երաժշտության ժամանակակից գործիքավորմամբ։
Operativ.am լրատվական կայքի խմբագրությունը շնորհավորում է երգահանին, մաղթում նրան նորանոր բեմեր և թե' անձնական, թե' երաժշտական կյանքում` կանաչ ու հարթ ճանապարհ: