Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը որոշել է հեռանալ քաղաքականությունից
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ չի պլանավորում մնալ քաղաքականությունում ՝ ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններից հետո: Այս մասին հայտնում է NTV հեռուստանըկերությունը:
«Ներկա պահին ինձ մոտ այդպիսի մտադրություն չկա: Այսօր ես` որպես նախագահ, սահամանփակված եմ և չեմ կարող ազատ արտահայտվել որոշ թեմաներով»,-հայտարարել է Գյուլը:
Տեղական վերլուծականները նման հայտարարությունից ենթադրել են, որ Գյուլը իր թեկնածությունը չի դնի ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններում: