Ադրբեջանում գրանցվել է երկրաշարժ
Ադրբեջանի Գերանբոյի շրջանում գրանցվել է երկրաշարժ: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Ինչպես հայտնել են ԱՊԱ-ին սեյսմոլոգիական կենտրոնից` երկրաշարժը գրանցվել է ապրիլի 17-ին` տեղական ժամանակով 19:24-ին 32 կմ հարավ-արևմուտք Գերանբոյի շրջանից:
Փոխանցվում է, որ 3.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է 12 կմ խորության վրա: Ավերածությունների և տուժածների մասին չի փոխանցվում: