Իրանում «սև ոսկու» արդյունահանման ծավալները կարող են մեծանալ
Իրանում «սև ոսկու» արդյունահանման ծավալները կարող են մեծանալ, չնայած այդ կերպ կանտեսվեն երկրի հանդեպ կիրառվող խիստ տնտեսական պատժամիջոցները: Այս ամենի վերաբերյալ հայտարարել է ԻԻՀ նավթի նախարար Բիջան Զանգանեն:
Նա նաև նշել է, որ պատրաստ է շահագործել բոլոր նավթային աղբյուրները' չնայած այն բանին, որ արևմտյան երկրների կողմից կիրառվող պատժամիջոցները մեծ հարված են հասցնում երկրի էներգետիկային: BBC - ի հաղորդմամբ, Իրանը վերջին հինգ ամիսներին ավելի քան կրկնապատկել է նավթի արտահանման ծավալները:
Իրանից արտասահման սև ոսկու մատակարարումները տվյալ ժամանակահատվածում աճել են օրական 700 հազարից մինչև 1,5 միլիոն բարելի: Նույն աղբյուրի հաղորդմամբ, Իրանի նավթի արտահանումը այսուհետ էլ կաճի' ինչպես ծավալի, այնպես էլ արժեքի առումով: