Երկրաշարժ` Իրանում
Իրանի Շոնբա քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Էպիկենտրոնը եղել է 20 կիլոմետր խորության վրա:
Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն` հղում անելով Trend գործակալությանը:
Վիրավորներ և զոհեր չեն եղել: Իրանն ամենաակտիվ ցնցումային գոտին է համարվում: Այս տարածքում երկրաշարժեր ու ցնցումներ հաճախ են լինում:
Դրանք երբեմն ունենում են աղետալի հետևանքներ: