Փոքրիկ արքայազն Ջորջը ամուսնության առաջարկ է ստացել (լուսանկարներ)
8 ամսական արքայազն Ջորջն իր Նոր Զելանդիա այցը դեռ երկար կհիշի: Չնայած այն հանգամանքին, որ նա դեռ շատ փոքր է, սակայն արդեն գտնվում է աղջիկների ուշադրության կենտրոնում:
Նա անգամ ամուսնության առաջարկ է արդեն ստացել: Այս մասին հայտնում է starslife.ru-ն:
Այն պահին, երբ նա սկսել է ձեռքով ողջունել մարդկանց` մի փոքրիկ աղջնակ Ռուբի Քեյթ Բլից անունով, մոտեցել է նրան: Վերջինիս հագուստի վրա գրված է եղել. «Ամուսնացիր ինձ հետ, Ջորջ»:
Արքայազնը վերջինիս պատասխանել է ժպիտով: Արքայազնի հայրը` Ուիլյամը մոտեցել է փոքրիկ աղջկան և ասել, որ նա շատ գեղեցիկ է: