Twitter-ը չի պատրաստվում գրասենյակ բացել Թուրքիայում
Մոտակա ժամանակահատվածում Twitter-ը չի պատրաստվում գրասենյակ բացել Թուրքիայում: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Twitter-ի փոխնախագահ Կոլին Կրոուելին:
Թերթը նշում է, որ Twitter-ի ներկայացուցիչները գտնվում են Թուրքիայում, որպեսզի քննարկեն, թե ինչու են արգելափակել Twitter-ը:
Փոխանցվում է, որ Twitter-ի ներկայացուցիչները հանդիպելու են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ներկայացուցիչները փորձում են թուրք քաղաքական գործիչներին բացատրել իրենց դիրքորոշումը:
Բանակցություններից հետո կողմերը պայմանավորվել են ավելի բարելավել տեղեկատվության փոխանակումը, որպեսզի ապագայում խուսափեն Twitter-ի արգելափակումից: