Սմայլիկները շատ մեծ ազդեցություն են գործում մարդկանց վրա
Ավստրալիայի գիտնականներն ուսումնասիրել են բոլորիս հայտնի սմայլիկների ազդեցությունը մարդու գլխուղեղի վրա և եկել են այն եզրակացությանը, որ սմայլիկները մեզ վրա ազդում են նույն կերպ, ինչպես մարդկանց իրական դեմքերը:
Նրանց կարծիքով' սմայլիկների լայն կիրառումը բացատրվում է նրանով, որ մարդու գլխուղեղը մշակում է սմայլիկի մասին տեղեկությունը նույնպես, ինչպես իրական դեմքի մասին տեղեկությունները:
Այդ կարծիքն ապացուցելու նպատակով մասնագետները մի շարք հետազոտություններ են անցկացրել, որոնց ժամանակ ուսումնասիրել են գլխուղեղում ընթացող էլեկտրական ակտիվությունը:
Արդյունքում պարզվել է, որ սմայլիկները տեսնելուց մարդու ուղեղում ակտիվանում են նույն հատվածները, որոնք ակտիվանում են իրական դեմքերը տեսնելու ժամանակ: