Աբդուլլահ Գյուլը կոչ է արել ՆԱՏՕ-ի շրջանակներում համերաշխություն դրսևորել Սևծովյան տարածաշրջանում կայունության ապահովման հարցում
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ նշել է, որ ՆԱՏՕ-ի շրջանակներում անհրաժեշտ է համերաշխություն դրսևորել Սևծովյան տարածաշրջանում կայունության ապահովման հարցում:
BBC - ի հաղորդմամբ, Թուրքիայի նախագահը այս ամենի վերաբերյալ հայտարարել է Լատվիայի նախագահ Անդրիաս Բերզինշի հետ բանակցություններից հետո: Նույն աղբյուրի հաղորդմամբ, Գյուլը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի տարբեր մակարդակներում որոշումներ են ընդունվել ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ոլորտներում:
Այդ ողջ աշխատանքն ուղղված է եղել երկխոսության և միջազգային իրավունքի հիման վրա խնդիրներին լուծումների տարբերակների որոնմանը, որպեսզի ճգնաժամը չխորանա:
Գյուլը հույս է հայտնել, որ ոչ ոք չի խախտի միջազգային իրավունքը և անհարգալից վերաբերմունք չի դրսևորի ՄԱԿ-ի կողմից ճանաչված երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: