Հակաթուրքական ակցիա իրանահայերի կողմից
Նախօրեին Իրանում բնակվող հայերը Սպահանում քաղաքային իշխանությունների թույլտվությամբ բողոքի ակցիան են կազմակերպել «Թուրքական ավիաուղիներ» ընկերության գրասենյակի մոտ: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ ակցիայի ժամանակ ցուցարարները հակաթուրքական արտահայտություններ են արել: Բացի այդ` նրանք Թուրքիային մեղադրել են Սիրիայում հայերի կոտորածի մեջ:
Նշենք, որ ամեն ապրիլի 24-ին թեհրանաբնակ հայերը հավաքվում են Թուրքիայի դեսպանատան մոտ և այրում են Թուրքիայի դրոշը: