Եվրամիությունը և Արևմուտքն իրենց վարած քաղաքականությամբ պետք է դատապարտեին Թուրքիայի քաղաքականությունը. Կարեն Սիրունյան
«Եվրոպայի խորհրդում քեսաբահայության վերաբերյալ շրջանառության մեջ դրված բանաձևը վկայում է մի հանգամանքի մասին, որ Թուրքիայի ինքնուրույն, անկախ քաղաքականությունը չի ողջունվում Արևմուտքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Կարեն Սիրունյանը:
Նրա խոսքով` Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը պետք է որ բավական հակասական վերաբերմունքի հանդիպեր Արևմուտքում:
Կարեն Սիրունյանի խոսքով` Եվրամիությունը և Արևմուտքը իրենց վարած քաղաքականությամբ պետք է դատապարտեին Թուրքիայի քաղաքականությունը: Պետք է ամեն ինչ դրվի պետական մակարդակի վրա, պետք է համադրել Սփյուռք-Հայաստան դիրքորոշումները:
Կարեն Սիրունյանը նշեց նաև, որ Ցեղասպանության ճանաչման հարցում պետք է դիմել կոնկրետ քայլերի և հաշվի առնել անցյալի թերացումները: