Թուրքիայի իրավական համակարգը կմաքրվի Գյուլենի կողմնակիցներից. Էրդողան
Թուրքիայի իրավական համակարգը կմաքրվի ներկայումս ԱՄՆ-ում բնակվող թուրք հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներից, որոնք դրա վրա ուժեղ ազդեցություն ունեն: Այս մասին ասել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա հայտնել է, որ այս միջձոցառումները ձեռնարկվում են, որպեսզի պաշտպանեն պետականությունը:
Էրդողանը նշել է, որ դա անելը հեշտ չի լինի, քանի որ պետությունը գործ ունի ընդհատակյա կառույցի հետ, որը գոյություն ունի արդեն 35 տարի:
Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ որոշ պետական մարմիններ Գյուլենի շարժման ուժեղ ազդեցության տակ են: