«Մենք ենք մեր սարերը». Հրանտ Մաթևոսյանն այսօր կդառնար 78 տարեկան
Հայ դասական գրականության ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը' Հրանտ Մաթևոսյանը, ծնվել է 1935 թվականի փետրվարի 12-ին' Ահնիձոր գյուղում: 1952-ին տեղափոխվել է Երևան: 1958-62 թվականներին աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում և Գրական թերթում: ՍՍՀՄ գրողների միության անդամ է եղել 1964 թ.-ից: 1995-2000 թթ. նախագահել է Հայաստանի գրողների միությունը: Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի մի շարք լեզուներով: Նրա ստեղծագործություններ սիրելի են ընթերցասեր հասարակության և հայկական ֆիլմերի երկրպագուների կողմից: Վառ օրինակ են «Մենք ենք մեր սարերը», «Աշնան արևը», «Աղքատի պատիվը»: Սիրված ստեղծագործությունների շարքից են նաև «Տերը», «Գոմեշը» և այլն:
Հրանտ Մաթևոսյանը կյանքից հեռացավ 2002 թվականի դեկտեմբերի 18-ին Երևանում: