Ադրբեջանի բանակում զինվորը կրակել է ինքն իր վրա
Նախիջևանի N զորամասերից մեկի զինծառայող Քյամրան Ռուսթամ օղլու Ջալիլովը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության վարկածով, հրազենային վնասվածք է ստացել իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակից։ Այս մասին հայտնում է haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ զինվորին տեղափոխել են հոսպիտալ և նրա վիճակը գնահատվում է ծանր:Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։
Հայտնի է նաև, որ Ջալիլովը զորակոչվել է Ադրբեջանի թալիշաբնակ Լենքորանի շրջանից։