Ադրբեջանի բնակիչը սպիտակ դրոշով փորձել է փախչել Հայաստան
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության բնակիչ Նազիմ Մամեդովը ձերբակալվել է զինվորականների կողմից՝ սպիտակ դրոշը ձեռքում Հայաստան անցնելու: Այս մասին հայտնել է «Азадлыг» ռադիոկայանը հղում անելով իրավապաշտպան Հակիմելդոստու Մեհտիևին:
Ըստ նրա՝ Նազիմ Մամեդովը փորձել է Հայաստան փախչել ապրիլի 12-ին ու նման քայլի պատճառը եղել է այն, որ ոստիկանները հրաժարվել են նայել նրա բողոքը:Այս մասին հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
«Մոտ 1 տարի առաջ Շարուրի շրջանի ոստիկանության սպան սպառնացել է Նազիմի կնոջը ու նրանից գումար խլել: Դրանից հետո նա սկսել է շանտաժի ենթարկելը կնոջը՝ ստիպելով հանդիպել իր հետ: Հանդիպումներից մեկի ժամանակ Նազիմի որդին տեսել է նրանց ու ծեծկռտուք սարքել սպայի հետ: Կինը ամուսնուն պատմել է ամեն ինչ ու վերջինս բողոք է ներկայացրել սպայի դեմ»,-ասել է Մեհտիևը:
Պաշտպանի խոսքով` տեղի ունեցածի մասին շուտով հայտնի է դարձել ամբողջ գյուղին: «Տարածված բամբասանքների պատճառով` նրա որդու և դստեր ամուսնական ընտանիքը քայքայվել է, իսկ հետո ինքը ևս բաժանվել է: Այս ամենի մասին ինձ Նազիմն ասել է, որպես պաշտպանի: Նա ասաց, որ կգնա հայերի մոտ, եթե իր բողոքը չդիտարկեն և չպատժեն սերժանտին»,- ասել է պաշտպանը:
Երբ նրա բողոքը ոստիկանները չեն նայել`Նազիմը սպիտակ սավանի մեջ է փաթաթվել, ձեռքն է վերցրել սպիտակ դրոշ և փորձել անցնել հայերի կողմը: Զինվորականները, սակայն, սահմանին ձերբակալել են նրան: Այժմ նա գտնվում է Ազգային անվտանգության ծառայության տեղական բաժանմունքում: Նրա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ: