Թուրքիայի Պաշտպանության նախարարը մեկնելու է Նախիջևան
Թուրքիայի Պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը կայցելի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ Թուրքիայի վարչապետը Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն կայցելի մայիս ամսին, բայց դեռևս հայտնի չէ, թե ինչ նպատակով է նա այնտեղ մեկնելու: