Ադրբեջանական հեռուստաալիքը իր հայրենակիցներին համեմատել է ոչխարի հոտի հետ և հրաժարվել է ներողություն խնդրել
Ադրբեջանական ANS հեռուստաալիքը հատուկ հաղորդաշար էր պատրաստել, որը կոչվում էր «21 год без Кельбеджера» (21 տարի առանց Քելբաջար), որի հեղինակ Լյաման Ալիաշրաֆգիզին այդ շրջանի ադրբեջանի բնակիչներին համեմատել է ոչխարի հոտի հետ: Այս մասին հայտնում է novosti.ru-ն:
Այդ հաղորդումից հետո մեծ սկանդալ էր եղել, սակայն «Hesabat» հաղորդման ժամանակ ANS հեռուսատընկերության ներկայացուցիչը հայտարարել էր, որ ներողություն չեն խնդրի Քարվաճառի նախկին բնակիչներից:
Հեղինակը նշել էր, որ ոչխարների հոտի բնազդը եղել է այնքան ուժեղ, որ զգացվել է քաղաքացիական բնակչության և զինվորների մոտ. «Զինվորները վայր էին դրել իրենց զենքերը և մեղադրում էին բոլորին, բայց ոչ իրենց»,- ասվում էր հաղորդման մեջ: