Օգոստոսի 24 - ին տեղի կունենան Թուրքիայի նախագահական ընտրությունները
2014 թ.-ի օգոստոսի 10-ին Թուրքիայում տեղի են ունենալու 12-րդ նախագահական ընտրությունները: Այս մասին արդեն պաշտոնապես հայտարարել է Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Հանձնաժողովը նաև նշել է, որ, եթե ընտրությունների 2-րդ փուլի անհրաժեշտություն լինի, ապա այն կանցկացվի օգոստոսի 24-ին:
Թուրքական hyurriet.com-ի փոխանցմամբ` 2014 թ.-ի օգոստոսի 28-ին լրանում է Թուրքիայի գործող նախագահ Աբդուլահ Գյուլի պաշտոնավարման ժամկետը: Ըստ Թուրքիայի հաստատված Սահմանադրության, երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետը 5 տարի է:
Նախատեսվում է, որ նախագահի պաշտոնում կառաջադրվի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ընդդիմությունը ևս մտադիր է առաջադրել մի քանի թեկնածուի կամ էլ՝ մեկ միասնական թեկնածուի: Գյուլը կրկին իրավունք ունի նորից առաջադրվելու երկրի նախագահի պաշտոնում: