Վերջին իրադարձություններից հետո Թուրքիայում պաշտոնանկ է արվել ավելի քան 85 ոստիկան
Վերջին իրադարձություններից հետո Թուրքիայում պաշտոնանկ է արվել ավելի քան 85 ոստիկան: Բացի այդ, պաշտոնանկ է արվել նաև Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության Ստամբուլի բաժանմունքի պետը: Ավելի վաղ Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Էֆկան Ալան ասել էր, որ հեռախոսազրույցների անօրինական գաղտնալսման կապակցությամբ 150 պաշտոնյա հեռացվել է տարբեր պետական կառույցներից: Թուրքական hyurriet.com-ի փոխանցմամբ` փետրվարի 25-ին Թուրքիայի մի շարք ԶԼՄ-ներ տարածել էին տեղեկություններ, ըստ որոնց` 2011 թ.-ին, երբ Սալամ ահաբեկչական խմբավորման դեմ Ստամբուլի և Անկարայի դատախազությունները հակաահաբեկչական գործողություններ են իրականացնելիս եղել, այդ ընթացքում գաղտնալսել են մի շարք հեռախոսներ, որոնք իրականում ոչ մի առնչություն չեն ունեցել այդ գործի հետ: Այդ ամենի շրջանակներում գաղտնալսել են 7-8 հազար մարդկանց հեռախոսներ, որոնց մեջ են եղել ինչպես գործի հետ առնչվող մարդկանց հեռախոսներ, այնպես էլ՝ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների և Էրդողանի ընտանիքի անդամների հեռախոսային խոսակցությունները: