Ապրիլի 15 - պատմության այս օրը
Դեպքեր
1725 - Թուրքական զորքերը մոտենում են Սիսիանի և Ղափանի բարձրունքներին։
1764 - Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվեց Եղիշեն։
1840 - Հայկական մարզի վերացումը. կազմվում են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը։
1896 - Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողություն, Աթենք, Հունաստան
1902 - Հիմնադրվեց Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը։
1965 - Երևանի պետական համալսարանի գլխավոր կորպուսի հանդիսավոր բացումը։
1998 - Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվեց «Ավագ Ուրբաթ» պայմանագիրը։
Ծնունդներ
1452 - Լեոնարդո դա Վինչի, ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ (վ. 1519)
1899 - Վիվան (Անուշավան Մարգարի Ջիդեջյան), հայ արձակագիր, թարգմանիչ (մ. 1960)։
Մահեր
1942 - Ռոբերտ Մուզիլ, ավստրիացի գրող (ծ. 1880)։
1945 - Արսեն Հովհաննիսյան, հայ բանաստեղծ (ծ. 1908)։
1957 - Արշավիր Խոնդկարյան, հայ թարգմանիչ (ծ. 1889)։
1971 - Գուրգեն Բորյան, հայ բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ (ծ. 1915)։