Թեհրանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում
Իրանի ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է սկսել ռազմական համագործակցությունը` Թեհրանի հետ: Համագոործակցությունը տեղի կունենա ռազմական ոլորտում: Այս մասին հայտնում է Regnum.ru-ն` հղում անելով Fars-ին:
Նախարարի խոսքով` Ադրբեջանի Հանրապետությունը բավականին մեծ կարևորություն է ներկայացնում Իրանի ներքաղաքական կյանքում: Այս մասին նա հայտարարել է Թեհրանում` Ադրբեջանի ՊՆ նախարարի հետ հանդիպման ժամանակ:
Կողմերը փոխանակվել են մտքերով և հույս հայտնել, որ հաջող համագործակցություն կծավալվի երկու երկրների միջև:
Իրանը տարածաշրջանում բավականին մեծ կարևորություն ունի, ուստի Ադրբեջանի համար ռազմական ոլորտում համագործակցելը կարող է արդյունավետ լինել: