Իսրայելը մտադիր է օգտագործել Ադրբեջանին
Իսրայելի զինվորականները դիտարկում են Ադրբեջանում առկա անօդաչու ինքնաթիռները իրանական հրթիռների ոչնչացման համար օգտագործելու հնարավորությունը:
Զինվորական հրամանատարությունը գտնում է, որ Իրանի հետ հակամարտության դեպքում «Հերոն» տիպի անօդաչու սարքերը կարող են ոչնչացնել հրթիռները մինչ Իսրայելի ուղղությամբ գործարկվելը:
«Մենք կփորձենք ոչնչացնել հրթիռները գործարկումից մի քիչ առաջ՝ այն պահին, երբ շարժիչներն արդեն աշխատում են»,-ասել է թերթին իսրայելյան ռազմական աղբյուրը:
Իսրայելը կանոնավոր կերպով հերքում է հաղորդագրություններն այն մասին, որ անօդաչու սարքեր ունի, որոնց վրա սպառազինություն կա: Այնուամենայնիվ, անկախ փորձագետներից շատերը գտնում են, որ իսրայելցի զինվորականներն արդեն կիրառել են նման ինքնաթիռներ:
Ավելին, բրիտանական ԶԼՄ-ները նշում են, որ Թել Ավիվն ու Բաքուն հերքում են այն հաղորդագրությունները, որ Իսրայելի ՌՕՈւ պատրաստ են օգտագործել ռազմակայններն Ադրբեջանում Իրանի դեմ հարձակման համար: