«Универ» սերիալի աստղ Արարատ Քեշչյանի Porsche Cayenne-ն գողացել են
Ռուսական ճանաչված հայ դերասան Արարատ Քեշչյանի Porsche Cayenne-ն գողացել են: Այս մասին հայտնում է Life News-ը:
Փոխանցվում է, որ այսօր առավոտյան դերասանը տանից դուրս է եկել, իսկ սև գույնի մեքենան չի եղել: Քեշչյանն անմիջապես դիմել է ոստիկանություն:
Մոսկվայի ՆԳՆ իրավապահները փնտրում են ավտոմեքենան: