Ադրբեջանական մամուլի անդրադարձը` Հովիկ Աբրահամյանի ՀՀ վարչապետ նշանակվելուն
Ադրբեջանական մամուլը շարունակում է ակտիվ հետևել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին և քաղաքական զարգացումներին: Մասնավորապես Vesti.az կայքն անդրադարձել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետ նշանակելուն:
Կայքը մասնավորապես առանձնացրել է նախագահի հրամանագիրը, որում ասվում է. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու մասին: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ որոշում եմ Հովիկ Աբրահամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետ»: