Թուրքիայի վարչապետը մեղադրել է Twitter-ին հարկերից խուսափելու համար
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Twitter միկրոբլոգի ղեկավարությունը խուսափում է հարկերից:
«Twitter-ը, YouTube-ը և Facebook-ը համարվում են միջազգային ընկերություններ, որոնց նպատակն է շահույթ ստանալ»,- նշել է Էրդողանը:
Վերջինիս խոսքով՝ Twitter-ը խուսափում է հարկերից, սակայն իրենք նրա ղեկավարությանը պատասխանատվության կենթարկեն:
Թուրքիայում Twitter-ի մատչելիությունը ամբողջությամբ սահմանափակվել էր մի շարք դատական կարգադրությունների համաձայն: Ծառայության արգելափակումը տևեց երկու շաբաթ, մինչև սահմանադրական դատարանը չճանաչեց այն քաղաքացիական իրավունքների և ազատության խախտում:
Էրդողանը, որը Twitter-ի դեմ է հանդես գալիս, պնդում է, որ որոշումը չի ծառայում արդարությանը և պետք է չեղյալ հայտարարվի: