Թուրքիայում ԱՄՆ դեսպանը չի շնորհավորել Անկարայի քաղաքապետին պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Ֆրենսիս Ռիկրդոնիեն՝ Թուրքիայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը, Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո շնորհավորել է բոլոր քաղաքապետերին, բացառությամբ՝ Անկարայի: Թուրքական hyurriet.com-ի փոխանցմամբ՝ դեսպանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նշել է, թե իբր Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո շնորհավորել է բոլոր քաղաքապետերին: Իսկ այն հարցին, թե դեսպանը շնորհավորե՞լ է Անկարայի ընտրված նոր քաղաքապետին, դեսպանը պատասխանել է, որ չի շնորհավորել Անկարայում իշխող կուսակցության հաղթած թեկնածուին, քանի որ ընդդիմությունը հայտնել է, որ դիմել է Սահմանադրական դատարան։ Այնուհետև ավելացրել է, որ, երբ ՍԴ-ն կհաստատի, այդ ժամանակ էլ կշնորհավորի: Անկարայի քաղաքապետի ընտրություններում իշխող կուսակցության թեկնածուն հաղթել է չնչին տարբերությամբ, սակայն ընդդիմությունը պնդել է, որ խախտումներ կան և վերահաշվարկ է պահանջել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է վերահաշվարկի դիմումը, որից հետո ընդդիմությունը դիմել է ՍԴ։