Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Թուրքիայի վարչապետը, դատապարտել է Եգիպտոսում մահվան վերաբերյալ կայացած դատավճիռները
Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Թուրքիայի վարչապետը, դատապարտել է Եգիպտոսում մահվան վերաբերյալ կայացած դատավճիռները: Էրդողանը հայտարարել է, որ Եգիպտոսում ընդունված զանգվածային մահապատժի վճիռը իսկապես շատ լուրջ սխալ է: Նա նաև հույս է հայտնել, որ այս որոշումը չեղյալ կհայտարարվի և սրա փոխարեն ավելի հստակ և մարդու իրավունքներին համապատասխանող օրենք կընդունվի: Թուրքական Hyurriet.com – ի փոխանցմամբ՝ Էրդողանը իր հայտարարության մեջ նաև ավելացրել է, որ զանգվածային մահապատիժների որոշման ընդունմամբ Եգիպտոսի դատարանը ցույց է տալիս իր կողմնակալությունը և դեռևս մինչև վերջ չկայացած լինելու հանգամանքը:
Եգիպտոսում դատարանը մարտին մահապատժի էր ենթարկել «Մուսուլման եղբայրներ» շարժման 529 անդամի, ովքեր մեղավոր են ճանաչվել սպանությունների, սպանության փորձերի, ոստիկանական բաժանմունքների վրա հարձակումների և այլ հանցագործությունների մեջ: Իր հերթին ԵՄ-ն այդ դատավճիռն անընդունելի է համարել: ԵՄ արտաքին քաղաքակնության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարել էր, որ մահապատիժը չի արդարացվում նաև այն փաստով, որ նրանց հանցագործությունները բավականաչափ ծանր էին: