Բրիտանիայում կատուների համար հյուրանոց է բացվել
Մեծ Բրիտանիայում բացվել է երկրում առաջին հյուրանոցը կատուների համար: Հյուրանոցն ունի 18 համար:
Meadow Cat Hotel հյուրանոցային համալիրի տարածքում տեղադրված են տեսախցիկներ, որպեսզի կենդանիների տերերը կարողանան շուրջօրյա հետևել իրենց կենդանիներին հեռախոսով կամ համակարգչով:
Տեղափոխումը կատարվում է լիմուզինով: Կատուներին նաև առաջարկվում է հատուկ ճաշացանկ, որը պարունակում է կարմիր ձկան ֆիլե, կաթնային կրեմ, խովախեցգետիններ և այլն:
Ինչպես նշել է Meadow Cat Hotel-ի սեփականատեր Ջեմա Մաչինը՝ շատ նմանատիպ հյուրանոցներում կատուներին պարզապես պահում են խցում, իսկ իրենց մոտ կենդանիները ապրում են ակտիվ կյանքով և արժանանում են մեծ ուշադրության: